Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարար Ալեքսանդր Տուրչինովը մեկնել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչական կենտրոն Սիմֆերոպոլ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը: «Նա մեկնում է Սիմֆերոպոլ: Կան քայլեր, որոնք մեզ հույս են տալիս իրավիճակի խաղաղ կարգավորման: Հիմա կարևոր է խուսափել բախումներից»,- ասել է Դոլգովը փետրվարի 27-ին, Բրյուսելում:

 

Փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Ղրիմի Գերագույն խորհրդի և նախարարների կաբինետի ուժային զավթում: Խորհրդարանի շենքում գտնվում է շուրջ 60 մարդ:

 

Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տարել Մայդան' հարգելով զոհերի հիշատակը: Երկրում փոխվել է իշխանությունը, իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է: