Համաշխարհային բանկը նախատեսում է 2014 թվականին' որպես օգնություն, մինչև 3 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային: Այդ մասին ինչպես հաղորդել է itar-tass-ը:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ բանկը պատրաստ է «շարունակել աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին» և այդ երկրի կառավարությանը «կառուցվածքային բարեփոխումների համալիր ծրագրի մշակման և իրացման» գործում, որոնք կարող են լուծել երկրի տնտեսական կայունության հարցերը, ամրապնդել բանկային հատվածը և էներգետիկական ճյուղը, ինչպես նաև օժանդակել կոռուպցիայի դեմ պայքարին:

 

«Մենք պատրաստ ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին նրա համար այս դժվարին ժամանակներում և երկրի իրադրության շուտափույթ կայունացում ենք ակնկալում»,-հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը:

 

Նա նաև հավաստել է, որ շարունակվում է Ուկրաինայի օգնության ծրագրերի մշակումը: