Ուկրաինայի սահմանադրական դատարանը Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի հանրաքվե անցկացնելու որոշումն անվավեր է ճանաչել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Իր որոշմամբ' դատարանը Ղրիմի նախարարների խորհրդին արգելում է ֆինանսավորել հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, կարգադրում դադարեցնել այդ նախապատրաստությունները և ոչնչացնելով բոլոր քվեաթերթիկները:
Ըստ Ուկրաինայի սահմանադրական դատարանի՝ Ղրիմի Գերագույն խորհրդի հանրաքվե իրականացնելու որոշումը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները: