Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կիսեց միավորը Դմիտրի Անդրեյկինի հետ:

 

Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Գրոսմայստերները կատարեցին 48 քայլ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր և երկրորդ տեղում է:

 

Ոչ-ոքի ավարտվեց Անանդ-Կարյակին պարտիան: Այս տուրից հետո Անանդն ունի 4 միավոր, իսկ Կարյակինը' 2,5 միավոր: Շախրիյար Մամեդյարովը առավելության հասավ Պյոտոր Սվիդլերի նկատմամբ: Անակնկալ պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկը, ով զիջեց Վեսելին Տոպալովին:

 

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ: Մյուս զույգերն են' Պյոտոր Սվիդլեր-Վիշի Անանդ, Վլադիմիր Կրամնիկ-Շախրիյար Մամեդյարով, Դմիտրի Անդրեյկին-Վեսելին Տոպալով: