Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով «Ասոշիեյթեդ Պրեսին», Ավստրալիայի ծովագնացության անվտանգության վարչությունը (AMSA) հայտնաբերել է երկու օբյեկտներ, որոնք հնարավոր է անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200-ին: Այս մասին հաղորդել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը:
Հաղորդվում է, որ Հնդկական օվկիանոսի հարավում որոնողական գործողությունների արդյունքում հավաստի տվյալներ են ստացվել Boeing 777-200 ինքնաթիռի վթարի ենթարկված հնարավոր բեկորներ մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Վիետնամի փրկարար ծառայության աշխատակիցները գտել են անհետացած Boeing 777-200-ի մնացորդները, սակայն ավելի ուշ Հարավչինական ծովում որոնողական աշխատանքներ իրականացնող ամերիկացի փրկարարները հայտարարել էին, որ այդ բեկորները մալայզիական ինքնաթիռինը չեն։