Թուրքիայում արգելափակվել է Twitter սոցիալական ցանցի հասանելիությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը, արգելքը կիրառման մեջ է մտել մարտի 20-ի ժամը 23:00-ից: Այդպիսով Թուրքիան դարձավ Չինաստանից հետո աշխարհում երկրորդ պետությունը, որտեղ արգելվում է Twitter-ը :

 

Էրդողանի գլխավորած կառավարության կողմից նման քայլի դիմելը մեծ դժգոհություն և անհանգստություն է առաջացրել ողջ աշխարհում: ԵՄ-ն նման որոշումը որակել է «անտեղի և անիմաստ»: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ իրենք «չափազանց անհանգստացած են» կատարվածի առնչությամբ:

 

Ներկայում Twitter-ում ամենաշատ կիրառվող հաշթագերից են դարձել #TwitterisblockedinTurkey, #DictatorErdogan, #TurkeyBlockedTwitter: