Առնվազն 176 մարդ անհայտ կորած է համարվում մարտի 22-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում տեղի ունեցած սողանքից հետո: Այդ մասին մարտի 25-ին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր սողանքի 14 զոհերի և 108 անհայտ կորածների մասին:

 

Ինչպես նշել է հեռուստաալիքը, տեղական իշխանությունները և որոնողական-փրկարարական ծառայությունները շարունակում են այն մարդկանց որոնումները, որոնք կարող են գտնվել փլվածքների տակ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Հրամանագիրն արտակարգ իրավիճակների FEMA գործակալությանը ընձեռում է փրկարարական աշխատանքները համակարգելու և տուժած շրջանի բնակիչներին օգնելու լիազորություններ: