Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովին հաջորդած ասուլիսում չբացառեց, որ Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացումը ապագայում կբերի նաեւ աբխազական երկաթուղու գործարկմանը: «Ռուսաստանը շահագրգիռ է նորմալ տրանպորտային հաղորդակցություն ունենալ թե' Աբխազիայի, թե' Վրաստանի, թե' Հայաստանի հետ: Աբխազական երկաթուղու գործարկման առնչությամբ ներկա դրությամբ ընթանում է էքսպերտային աշխատանք է, եւ չի բացառվում, որ Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ խթան կհաղորդի հարցի կարգավորմանը»,- ասաց Վալովայան' հավելելով, որ վերոնշյալ երկրների հետ հաղորդակցության ապահովումն առաջին հերթին տնտեսական խնդիրներ է լուծելու: Վալովայայի գնահատմամբ, խնդրի լուծման առնչությամբ կան թե' օբյեկտիվ, թե' սուբյեկտիվ խնդիրներ, սակայն դրանք լուծելի են:
Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովը մեկ հարկի տակ է մեկտեղել տնտեսական փորձագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հյուրերի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից: Համաժողովին զեկույցներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջ ին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: