Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղից:

«Գոհ եմ և′ արդյունքից, և′ թիմի վերաբերմունքից: Խաղը չէի անվանի հեշտ, սակայն մենք հաջող այն սկսեցինք: «Բորուսիան» վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Այժմ պետք է խաղանք Դորտմունդում: «Բորուսիան» արագ և սուր հակագրոհներ է կիրառում, մեր պաշտպանությունն իր բարձունքում էր»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մադրիդցիները հաղթեցին 3:0 հաշվով: