2014 թվականի ապրիլից Ուկրաինայի համար գազի գինը կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 485 դոլար: Այդ մասին ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կայացած հանդիպմանը հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Գազի գինն Ուկրաինայի համար կբարձրանա եւ ապրիլից կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 485 դոլար»,-զեկուցել Է Միլլերը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: