ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան գրոհ է սկսել է ԱՄՆ-ի դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական turkishny.com լրատվական կայքը Թուրքիայի կառավարությունում այդ նպատակով հատուկ խումբ է ստեղծվել, որի ղեկավար է նշանակվել վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: Խումբը պետք է ակադեմիական եւ քաղաքական դաշտում հակագործողություն ծավալի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հայկական սփյուռքի աշխատանքների դեմ: Թուրքական կառավարությանն առընթեր այդ մարմինը ծրագրում է ամբողջ աշխարհում 1915 թ. վերա բերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով հանրային քննարկումներ, գիտաժողովներ եւ հանդիպումներ անցկացնել: