Հուշարձանների պաշտպանության միջազգային օրվա' ապրիլի 18-ի առթիվ պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Կարևորելով հուշարձանների պահպանության հարցում դրանց մշ տական մաքրության ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են արձանների լվացման և մաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, աշխատանքներին ներգրավվել է համապատասխան տեխնիկա:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր համաշխարհային օրացույցում ապրիլի 18-ն առանձնացվել է որպես Հուշարձանների պաշտպանության միջազգային օր: