Հալեպի հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը Բեթել եկեղեցում ապրիլի 20-ին արծաթափայլ ափսեով պարգևատրել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, վերջին տարիների ընթացքում Հալեպում Կարեն Գրիգորյանը դիվանագիտական բեղմնավոր ծառայություն է կատարել, հատկապես պատերազմական դժվարին պայմաններում: Վերապատվելի Սելիմյանը խոսքն ուղղելով հյուպատոսին՝ նրան հաջողություններ է մաղթել:
ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին իր շնորհակալությունն է հայտնել պարգևատրման համար:
Կարեն Գրիգորյանը Հալեպում կատարել է հայրենանվեր աշխատանք, պատերազմական իրավիճակում տարբեր տեսակի ներդրումներով օժանդակել է սիրիահայությանը: