Մոսկվայի իրավապահները ստուգումների են ենթարկում հայտնի բալետի պահուհի Անաստասիա Վոլոչկովային, ում համար սկանդալաների կենտրոնում հայտնվելը սովորական երևույթ է համարվում: Այս մասին հայտնում է НТВ-ն:

 

Այս անգամ խոսքը վերաբերում է պարուհու կրքոտ լուսանկարներին, որոնք գաղտնի կերպով արվել են նրա երկրպագուների կողմից ՝ հանգիստը վայելելու ընթացքում։ Որքան էլ զարմանալի է, դեպքերը շատ լուրջ ընթացք են ստացել, քանի որ Վալոչկովային սպառնում է քրեական պատասխանատվություն։

 

Վալոչկովային մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ մեղադրել է փաստաբան Սերգեյ Ժորինը, որից հետո իրավապահ մարմինները սկսել են ուսումնասիրել սեքսուալ պարուհու ֆինանսական եկամուտների աղբյուրները և արդյունքում պարզ է դարձել, որ բացի մարմնավաճառության պիտակից, որը սպառնում է պարուհուն զրկվել ծնողական իրավունքուց, նա նաև անպատասխանատու հարկատու դուրս է եկել։

 

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ պարուհին մեղադրվում է մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ: Սակայն այս սկանդալից հետո NTV-ն գրեց, որ Անաստասիան հեռախոսային խուլիգանի զոհ է դարձել։

 

«Անհայտ անձը ներկայացել էր' որպես հայտնի գործարարի օգնական, նախ բանակցել և քննարկել կազմակերպվելիք բարեգործական շրջագայության մասին, որից հետո հայտնել, որ պարուհին լոգարանում պետք է առանձնանա իր տնօրենի հետ: Աստղը սկզբում սթրեսի մեջ է ընկել, սակայն հետո որոշել է հանդիպել իրավախախտի հետ դատարանում և պատժել նրան»,-հայտնում է NTV-ն:

 

Խոսքը հենց այն ձայնագրության մասին է, թե որքանով է իրականությանը համապատասխանում NTV-ի անդրադարձը հեռախոսային ձայնագրությանը, բայց փաստաբան Ժորինը պնդում է, որ Վոլոչկովան հեռախոսազրույցի արդյունքում սեքսուալ ծառայություններ է առաջարկել դրամական փոխհատուցման դիմաց:

 

Գաղտնիք չէ, որ փաստաբան Սերգեյ Ժորինը մեղադրանք էր առաջադրել Վոլոչկովայի նկատմամբ, երբ Վոլոչկովան Կիևում գտնվելու ընթացքում արտահայտվել էր ռուսական շոու-բիզնեսի իր գործընկերների մասին: Արտիստուհին դատապարտել էր Ուկրաինայի հարցում երգչուհի Վալերիայի պահվածքը: Վերջերս Վալերիան սատարել էր Ղրիմի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը և հայտարարել, որ այլևս չի գնալու Ուկրաինա: Վալաչկովան Վալերիայի դիրքորոշումն անվանել էր «քաղաքական մարմնավաճառություն»: