Զինյալները ապրիլի 25-ին 5 հրթիռ են արձակել Լաթաքիայի Բասիտ շրջանի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բոլոր հրթռիներն ընկել են ծովում: Քեսաբի շրջանի 45 բարձունքի, Չալմայի , Սամրայի և Նաբա ալ Մար շրջաններում շարունակվում են թեժ մարտերը սիրիական բանակի և զի նյալների միջև: Զինյալները հրասանդներ են նետել բարձունքի ուղղությամբ, որոնց հետևանքով սիրիական բանակի զինվորներ են վիրավորվել: Մյուս կողմից' տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Չալմայի շրջանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ ,սիրիական օդուժը վառվող նյութերով ռմբակոծում է Լաթաքիայի Ջաբալ Աքրադ շրջանի Ղաթիմիա գյուղը:
Լաթաքիայի հյուսիսային Քեսաբի շրջանի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսներ ը տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: