Ադրբեջանից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպանների Լեյլա և Արիֆ Յունուսը, ովքեր պատրաստվում էին մեկնել Քաթար: Այս մասին հայտնում է BBC Russian-ը:
Նրանց ուղեկցնել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանը և ԱՄՆ դեսպանի տեղակալը: Ձերբակալության ընթացքում դեսպանները բանակցել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հետ, որից հետո նրանց թույլ են տվել անցնել անձնագրային ստուգումը, սակայն, այս ամենից հետո ինքնաթիռից կրկին իջեցրել և տարել են հարցաքննության:
Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում էին իրավապաշտպան գործունեությամբ, այդ թվում՝ մասնակցել են տարբեր միջազգային գիտաժողովների և սեմինարների, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորման հետ։
Ըստ աղբյուրի ոչ պաշտոնական տվյալների՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ միջազգային ծրագրով Ռաուֆ Միրկադիրովը մի քանի անգամ այցելել են Հայաստան և, իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը մեղադրվում են նաև որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալներ: