Փլուզման հետեւանքով Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բադիշխան շրջանի մի քանի գյուղեր հավասարվել են գետնին: Զոհերի թիվը, նախնական տվյալներով, գերազանցում է 2100-ը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, անհետ կորած է համարվում եւս 2500 մարդ: Ըստ տեղի բնակիչների' փլուզումը շուրջ մեկ շաբաթ չդադարող ուժեղ քամիների եւ գարնանային վարարումների հետեւանքն է: Փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում տեխնիկայի բացակայության պատճառով: Ուժեղացված աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել ընդամենը 7 հոգու կյանք:

՚

ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ բնակիչներին կտրամադրվի մարդասիրական օգնութուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Գյուն Վա Քենը մայիսի 3-8-ը կլինի Աֆղանստանում եւ Պակիսատանում' իրադրության վերաբերյալ գնահատական ներկայացնելու համար: