Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ժամը 16.45-ին, բաժին են հրավիրել 1974թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը արբած է` իր տաբատի գրպանից գողացել է 139 հազար դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1979թ. ծնված Կարեն Ա.-ն է, ոv ժամը 17.15-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: