Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում հատուկ գործողության սկսվելուց ի վեր զոհվել Է 14 զինծառայող, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդի (ՈւԱԽ) աշխատակիցներ, վերքեր Է ստացել 66 զինվորական: Այդ մասին մայիսի 7-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ՈՒԱԽ-ի մամուլի ծառայությունում:

 

Այս տվյալները գերատեսչությունը ներկայացրել Է մայիսի 6-ի երեկոյի դրությամբ: Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողությունն սկսվել Է ապրիլի կեսերին: