«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն Անգլիայի մարզիչների ասոցիացիայի կողմից ճանաչվել է 2013/14 թթ-ի մրցաշրջանի արդյունքում Անգլիայում լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Քվեարկությանը մասնակցել են անգլիական բոլոր պրոֆեսիոնալ ակումբների մարզիչները:

Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել Թոնի Պուլիսը, ում հաջողվեց «Քրիսթալ Փելեսին» պահել առաջնությունում: