Ադրբեջանում մայիսի 14-ի օրվա ընթացքում մեկ զինծառայող մահացել, երեքը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, զինծառայողը մահացել է հիվանդությունից: Մահվան դեպքը գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում: Հոսպիտալում բուժվող պաշտպանության նախարարության ռազմա-օրկեստրային ծառայության 47-ամյա ժամկետանց զինծառայող Էթիբար Աբդուլքերիմ օղլու Ալիևը մահացել է հիվանդությունից: Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
APA-ն երեկ հաղորդել էր նաև, որ Աղդամի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետևանքով վնասվածքներ են ստացել պայմանագրային զինծառայողներ Նիջաթ Հասանովը, Վյուսալ Աբբասովը, Սադիգ Մեհդիևը և վարորդ Ռաուֆ Աբբասովը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014թ. սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 30 զինծառայող, որոնցից 21-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում 10 զինվոր ինքնասպանություն են գործել, 4-ը մահացել են հիվանդությունից, 3-ը' ՃՏՊ-ից, 4-ը' սպանվել են ծառայակիցների կողմից: Եվս 43 զինծառայող վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: