Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսկացության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ Ուկրաինայում նախագահի ընտրությունից հետո երկիրը ԵՄ-ին անդամակցելու հայտ պետք է ներկայացնի, ինչպես նաև հանրաքվե անցկացնի անվտանգության միասնական համակարգերին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

 

«Մենք ուժ ենք, մենք ազգ ենք, մենք եվրոպական երկիր ենք և մենք պետք է որոշենք' ում հետ ենք մենք. ժողովրդավարական աշխարհի՞ հետ, թե՞ հետխորհրդային կայսրությունների հետ: Ուկրաինայի բնակչության տրամադրվածությունը փոխվել է, երկրի ռազմավարական կուրսը նույնպես: ՆԱՏՕ-ն լավագույն ընտրությունն է Ուկրաինայի համար: Ես կարծում եմ, որ հանրաքվեից հետո հստակ կորոշվի նաև մեր ռազմավարական ապագան»,- այս մասին ասել է Տիմոշենկոն:

 

Տիմոշենկոն հայտարարել է, որ բնակչության մեծամասնության դիրքորոշումը փոխվել է' վերջին շրջանում երկրի հարավում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով. եթե նրանք մի քանի տարի առաջ դեմ էին Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցությանը, ապա այսօր դեմ արտահայտվողների թիվը նկատելի քիչ է: