Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» Գերագույն խորհրդի պատգամավորները նախագահության ղեկավար են ընտրել Ժողովրդական խորհրդի խոսնակ Դենիս Պուշիլինին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԴԺՀ-ի կառավարության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն:

 

Փոխնախագահ է ընտրվել Վլադիմիր Մակովիչը:

 

ԴԺՀ-ի՝ օրերս ընդունված Սահմանադրության համաձայն, ԴԺՀ-ի Գերագույն խորհուրդը՝ հանրապետության խորհրդարանը, ԴԺՀ-ի պետական իշխանության մշտապես գործող բարձրագույն և միակ օրենսդիր (ներկայացուցչական) մարմինն է:

 

ԴԺՀ-ի վարչապետ էր ընտրվել Ալեքսանդր Բորոդայը: