Դոնեցկում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել հանրահավաքի, որն ուղղված է Ուկրաինայում անցկացվող արտահերթ նախագահական ընտրությունների դեմ: Լենինի հրապարակը, ուր անցկացվում է հանրահավաքը, շրջապատված է զինված մարդկանցով: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

Ցուցարարների մեծ հոսքը Լենինի հրապարակից շարժվել է Ուկրաինացի հեղինակավոր և մեծահարուստ գործարար Ռինատ Ահմետովի նստավայրի մոտ, ով ավելի վաղ հանդես էր եկել ԴԺՀ-ի դեմ իր դիրքորոշմաբ։

 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, բողոքի ակցիային մասնակցում են ռուսամետները և Դոնեցկի ժողավրդական հանրապետության կողմնակիցները: Նրանցից ոմանք զինված են:

 

Մարզային իշխանությունների տեղեկություններով, 2430 ընտրատեղամասերից տարածաշրջանում բաց են միայն 426-ը: Ընդ որում, հենց Դոնեցկում ոչ մի տեղամաս չի գործում: