Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարողացել է արդյունավետ օգտագործել 2013թ. պետբյուջեի ծրագրով գերատեսչությանը հատկացված գումարները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Սեյրան Օհանյանը: «Մեր ծախսերի շուրջ 75 տոկոսը պահպանման ծախսերն են, իսկ 25 տոկոսը' կապիտալ նմերդրումներ են, որոնք հնարավորություն են տալիս համապատասխան աստիճանի վրա պահպանել անձնակազմի և սպառազինության վիճակը»,- ասաց նախարարը:
Օհանյանն ընդգծեց, որ կապիտալ ներդրումների հիմնական մասը ՊՆ-ն օգտագործում է նոր սպառազինության ձեռքբերման, դրա արդիականացման ուղղությամբ:
Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում կներկայացնի 2013թ.-ի պետբյուջեի կատարողականը ՀՀ պաշտպանության նախարարության մասով: