Գերմանիայի Ֆուտբոլի գավաթի 2014/15 թվականի խաղարկության առաջին փուլում Դորտմունդի «Բորուսիան» կմրցի Շտուտգարդը ներկայացնող «Կիկերի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին կամ 17-ին Շտուտգարդի «Դեգերլոխ» մարզադաշտում:

Կայացած վիճակահանության արդյունքում Գերմանիայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» կմրցի Մյունստենի «Պրոյստեր» թիմի հետ: Մյուս զույգերն են' «Համբուրգ» - «Բորուսիա» Մյունխենգլադբախ, «Մակդեբուրգ» - «Աուսգբուրգ», «Քյոլն» - «Հերտա» և այլն:

Գերմանիայի գործող գավաթակիրը Մյունխենի «Բավարիան» է: Մայիսի 17-ին Բեռլինի օլիմպիական մարզադաշտում կայացած եզրափակչում մյունխենցիները 2-0 հաշվով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային»: