Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Գրիչն արդեն իմ ձեռքերում է, ես արդեն իսկ պատրաստ եմ: Հենց որ ԵՄ-ն կընդունի համապատասխան որոշում, Ուկրաինայի նախագահի ստորագրությունն ակնթարթորեն կհայտնվի ճակատագրական այդ փաստաթղթի վրա: Նույնը վերաբերում է ԵՄ-ի հետ ուկրաինացիների համար ոչ վիզային ռեժիմի շուտափույթ սահմանմանը»,- հայտնել է Պորոշենկոն:

 

Նա նաև նշել է, որ վերջացված են ոչ վիզային ռեժիմի առաջին փուլը և շուտով կավարտվի նաև երկրորդը, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ունենան 2015 թվականի հունվարի 1-ից առանց վիզայի ճամփորդել Եվրոպայում:

 

Պորոշենկոն ընդգծել է, որ իրենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը դիտարկում են միայն որպես ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլ: Ուկրաինան ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: