Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը մտադիր է Ռուսաստանի հետ ստեղծել դաշնակցային պետություն, որը կունենա միասնական քաղաքական ու տնտեսական տիրույթ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«ԼԺՀ-ի կառավարության նպատակների թվում են ՌԴ-ի հետ դաշնակցային պետության ստեղծումը, որը նախատեսում է միասնական քաղաքական, տնտեսական ու մշակութային տիրույթ, անվտանգության ընդհանուր համակարգ, Ուկրաինայի ու մյուս երկրների հետ պայմանագրային հարաբերությունները»:

 

ԼԺՀ-ն մտադիր է մինչև 2015 թվականի ավարտն անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը: