Իրաքցի զինվորականները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ԴԱԻՇ-ը Դիյալա նահանգում քաղաքներ է գրավել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, 24 ժամվա ընթացում «Դիջլա» ռազմական ուժերը կարողացել են դիմակայել Ջալաուլայում ծայրահեղականների 3 հարձակման: Բախումների ժամանակ 18 զինյալ է սպանվել: Ոչնչացվել են նրանց պատկանող զենքերով լի 5 մեքենաները: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Իրանը «Ալ Կուդս» էլիտար հատուկ ուժերի 3 գումարտակ է ուղարկել Իրաք՝ պայքարելու ծայրահեղականների դեմ:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքի հյուսիսում ծայրահեղականների հետ բախումների ժամանակ սպանված քաղաքացիների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, իսկ վիրավորներինը՝ մոտ հազարի: Ավելի վաղ' հունիսի 10-ին, ԴԱԻՇ-ը հսկողություն էր հաստատել երկրի երկրորդ քաղաք Մոսուլի վրա: Ավելի քան 500 հազար բնակիչներ հեռացել են այնտեղից:

 

Տեղեկություններ կան նաև մոտ 30 քաղաքացիների մահապատժի ենթարկելու մասին, որոնք աշխատում էին ոստիկանության և անվտանգության ծառայությունում, ևս 4 կանանց ինքնասպանության մասին: Ավելի քան 2 հազար բանտարկյալներ ազատ են արձակվել: