sport.times.am/Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ ծնկի վիրահատությունից հետո լիովին ապաքինվել է և կարող է մասնակցել Աշխարհի առաջնության խմբային փուլի' Անգլիայի դեմ խաղին:

«Պատրաստ եմ 100%, հակառակ դեպքում այստեղ չէի լինի: Գիտեի, որ մրցաշարի առաջին իսկ խաղին մասնակցելը բարդ կլինի, բայց այս խաղին պետք է լիովին պատրաստ լինեի: Արել եմ այն ամենը, ինչն ինձանից պահանջվում էր: Այսօր մարզվել եմ ընդհանուր կազմում և ինձ հիանալի եմ զգում: Ցանկություններիս և տրամադրվածությանս հետ միշտ ամեն ինչ կարգին է եղել»,-Սուարեսի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը: