Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Հանթսվիլ քաղաքի միջազգային օդանավակայանում ոչ մեծ ինքնաթիռի այրվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի համերկրային ավիացիոն վարչության ներկայացուցիչները:

 

Վարչության մամուլի քարտուղարի խոսքով՝ Westwind II մոդելի ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը, որը պետք է թռչեր Հանթսվիլի օդանավակայանից, դուրս է եկել թռիչքային գոտու սահմաններից եւ բռնկել: Օդանավում երեք մարդ Է եղել:

 

Ինչպես նշում են օդանավակայանի ներկայացուցիչները, պատահարի հետեւանքով չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ:

 

Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: