Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի ազգային գվարդիայի մեկ զինվոր սպանվել, երկուսը վիրավորվել են Սլավյանսկում տեղի ունեցող մարտերի ընթացքում: Այս մասին հայտնում է Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը։
«Սլավյանսկում տեղի ունեցած մարտերի ընթացքում ահաբեկիչների մեկ տանկ է ոչնչացվել: Ահաբեկիչներին հաջողվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի 4 զրահապատ մեքենա ոչնչացնել, սպանվել է մեկ զինվոր, կան վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում էին Ազգային գվարդիայի 4 սպանված զինվորի մասին:
Աշխարհազորայինների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն մեկ «շաբաթյա հրադադարի» հրաման էր տվել: