Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Figaro ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ամենի ինչ կանի` Դոնբասի բանկիչների սրտերը գրավելու համար:
«Թե ինչպես է Ուկրաինայի նախագահը պատրաստվում դա անել, եթե նույնիսկ աշխարհազորայինների հետ բանակցություններին չի մասնակցում, իհարկե պարզ չէ: Ենթադրվում է, որ այս բարդ խնդիրը Պորոշենկոն փորձում է իրականացնել գործով, սակայն Ուկրաինան` ի դեմ պետության ղեկավարի, սիրում է բառեր շռայլել»,- գրում է ria.ru-ն:
Գործակալությունը գրում է նաև, որ արևմուտքում հետաքրքիր պատմություններ, թեկուզ հորինված, սիրում են, և կարելի է ենթադրել, որ այս առակը հենց օտարերկրյա «հանդիսատեսի» համար է, քանի որ նրանք իրոք հավատում են, որ Ուկրաինայի նոր նախագահը հոգ կտանի իր ժողովրդի համար: