Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները որոշել են հանրապետության յոթերորդ գումարման Գերագույն ռադայի չորրորդ նստաշրջանի
աշխատանքը երկարացնել մինչև սեպտեմբերի 2-ը: Այդ որոշման օգտին քվեարկել է 288 ժողովրդական պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

 

«Նստաշրջանի փակումը կկայանա սեպտեմբերի 2-ին, և նույն օրն էլ տեղի կունենա հաջորդ նստաշրջանի բացումը»,-ասել է խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

 

Նրա խոսքով՝ ժողովրդական պատգամավորներն այդ ամբողջ ժամանակ պետք է աշխատեն կոմիտեներում ու ընտրատարածքներում: «Ընդգծվում է, որ պետք է աշխատել կոմիտեներում ու ընտրատարածքներում, ոչ արտասահմանյան»,-նշել է Տուրչինովը: Նա բացատրել է, որ դա անհրաժեշտ է այն բանի համար, որ օրվա ընթացքում կարելի լինի նիստ գումարել: Ընդունված որոշման համաձայն՝ սեսիոն շաբաթներ կլինեն հուլիսի 22-ից 25-ը և օգոստոսի 12-ից 16-ը: