Ինչպես հայտնում է itar-tass-ը, Պորոշոնկոն բացառել է Կիևի ուժայինների կողմից Դոնեցկում և Լուգանսկում իրականացվող ռազմական գործողությունների հնարավոր ավարտը: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
«Կրակի միակողմանի դադարեցում այլևս չի լինի»,- ասել է նա:
Պորոշենկոն խորհրդարանականներին տեղեկացրել է նաև Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակը խոսքը եղել է Դոնբասում իրավիճակի կարգավորման մասին: Եվրոպացի առաջնորդներն ընդգծել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների երկխոսության շարունակման անհրաժեշտությունը: