Բրազիլիայում ավարտին մոտեցող Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար պայքարում Հոլանդիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Բրազիլիայի ընտրանու դարպասը:

Խաղի մեկնարկից երեք րոպե անց Ռոբին վան Պերսին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, 17-րդ րոպեին Բլինդը կրկնապատկեց հոլանդացիների գոլային առավելությունը: Իսկ խաղավարտին Վեյնալդումը հաշիվը դարձրեց 3:0:

Արդյունքում Հոլանդիայի ընտրանին դարձավ Աշխարհի առաջնության երրորդ մցանակակիր:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ