ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Օբաման, մասնավորապես, ԵՄ-ի երկրներին կոչ էր արել խիստ միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի դեմ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է գործել միայնակ, եթե ԵՄ-ի առաջնորդները հրաժարվեն նոր պատժամիջոցներ սահմանելուց:

 

«Ցավալի է, որ մեծ տերության նախագահը համաշխարհային հարցերին մոտենում է այդպիսի միակողմանի դիրքորոշմամբ»,- ասել է Լավրովը:

 

Նշենք, որ BRICS-ի բոլոր առաջնորդներն ընդգծել են, որ դատապարտում են համաշխարհային քաղաքականությունում միակողմանի գործողությունները: