Ուկրաինայի Գերագույն ռադան զրկվել Է կոմունիստական խմբակցությունից, քանի որ խորհրդարանում դրա անդամների թվաքանակն զգալիորեն ավելի քիչ Է կանոնակարգով նախատեսվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:
«Ես հուսով եմ, որ խորհրդարանում այլեւս երբեք կոմունիստական խմբակցություններ չեն լինի»,- հայտարարել Է Ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի նախկին պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Մի շարք պատգամավորներ քաղաքական գործչի խոսքը ողջունել են «Փա՜ռք Ուկրաինային» բացականչություններով:
Զուգահեռաբար Կիեւի օկրուգային դատարանում ընթանում Է նիստ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության արգելման գործով:
Կուսակցության գործունեությունն արգելել Է առաջարկել Ուկրաինայի արդարադատության նախարարությունն այն պատրվակով, թե դրա մի շարք անդամներ զբաղվում են անջատական գործունեությամբ: