Բաքվի Նիզամիի շրջանում' 8-րդ կիլոմետր կոչված վայրում գտնվող Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի անվան զբոսայգին վերածվել է անօթեւանների հավաքատեղիի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով AzXeber լրատվական կայքը, ոստիկանության ուշադրությունից դուրս մնացած այգում, որն աղբանոց է հիշեցնում, գիշերում են մեծ թվով անօթեւաններ:

 

«Ամենուր ծառերի տակ «բոմժ»-եր են քնած: Ամեն օր նրանց թիվն աճում է: Զբոսայգին ամբողջությամբ դուրս է մնացել ուշադրությունից: Ով ում հետ ինչ խնդիր ունի' գալիս են այստեղ հաշիվներ մաքրելու», - կայքին հայտնել է մի քաղաքացի: