Մայամիում տեղի է ունեցել International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչը:
Եզրափակչում միմյանց են հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Խաղն ավարտվել է մանչեսթերյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
«Լիվերպուլի» միակ գոլը հեղինակել է Ստիվեն Ջերարդը: «Մանչեսթերի» կազմում աչքի են ընկել Ուեյն Ռունին, Խուան Մատան, Լինգորը: