Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել Է 117 հազարի, Ռուսաստան Է փախել 168,7 հազար մարդ: Այս տվյալները հայտնել Է ՄԱԿ-ի՝ Գաղթականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»- ը: Հարկադրական տեղահանվածների 87 տոկոսը, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր լքել են իրենց տները, բայց չեն կտրել-անցել պետական սահմանը, ծագումով Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերից են:

 

 

Եթե հունիսի սկզբին երկրի արեւելքից, որտեղ մարտեր են ընթանում կառավարական ուժերի եւ աշխարհազորայինների միջեւ, հարկադրական տեղահանվածների թիվը կազմել Է 2,6 հազար, ապա օգոստոսի 1-ի դրությամբ այն հասել Է մինչեւ 102,6 հազարի:

 

 

Ըստ որում ՄԱԿ-ի վարչությունն ասում Է, որ միայն վերջին յոթ օրում երկրի արեւելքում իր տունն Է լքել 6,2 հազար մարդ: ՄԱԿ-ը հաղորդում Է, որ բռնությունից փախչող մարդիկ հանդիպում են ավելի ու ավելի շատ բարդությունների. ենթակառուցվածքը խիստ քայքայված Է, բանկերը չեն աշխատում, խմելու ջուրը մատակարարվում Է ընդհատումներով, շատ տներ մասնակիորեն կամ լրիվ քանդված են մարտական գործողությունների հետեւանքով:

 

 

Եվրոպայի երկրներում 2,7 հազար ուկրաինացիներ են դիմել միջազգային պաշտպանություն տրամադրելու խնդրանքով, տեղեկացրել Է ՄԱԿ՝ Գաղթականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: