Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել 60-ամյա Հայկ Միքայելյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս, վարելով ГАЗ KX 418-1 (G-53-12) մակնիշի 31 ՕՕ 793 համարանիշի ավտոտարհանիչ հատուկ տիպի ավտոմեքենան, քարշակելիս է եղել Mercedes մակնիշի 20 MM 999 համարանիշի ավտոմեքենան, որն ունեցել է տեխնիկական խնդիրներ և հնարավոր չի եղել այն գործարկել: Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է՝ եթե ավտոմեքենա են տարհանում, ապա քարշակի վարորդները նույնպես պետք է պահպանեն անվտանգության կանոնները, մինչդեռ Հ. Միքայելյանը թույլատրել էր, որպեսզի իր ավտոմեքենային բարձված Mercedes-ի մեջ մնային 4 կանայք, ովքեր Սևան-Երևան ավտոճանապարհին գլուխներն ու մարմինը կիսով չափ դուրս էին հանել ավտոմեքենայից և պարում էին:

Շարունակությունը՝ այստեղ: