Ֆրանիսայի հարավում ուղևորատար ավտոբուսիև բեռնատարի բախման հետևանքով ավելի քան 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, ավտովթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 5.30-ին, Էկս-ան-Պրովանս քաղաքից ոչ հեռու:

 

Մարոկոյի պետհամարանիշներով ավտոբուսում եղել է 49 ուղևոր' հիմնականում աֆրիկյան երկրների քաղաքացիներ, որոնց թվում եղել է 18 երեխա:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 24 անձանցից հինգը երեխաներ են: Բոլոր տուժածները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են մոտական հիվանդանոցներ: