Ուկրաինայի արեւելքում կործանված մալայզիական Boeing-ը ոչ մի այնպիսի ազդանշան չի տվել, որը կվկայեր տեխնիկական խնդիրների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունն Է բովանդակում Նիդեռլանդների նախնական զեկույցը, որը հրապարակվել Է սեպտեմբերի 9-ին:

 

«Օդաչուների խցում ոչ մի նախազգուշական ազդանշան չի լսվել, որը կմատնանշեր տեխնիկական խնդիրների առկայությունը,-ասված Է փաստաթղթում: Չկան այն բանի վկայություններ, որ ինքնաթիռի աղետը պայմանավորված Է տեխնիկական անսարքություններով կամ անձնակազմի սխալներով»:

 

Հետաքննության տվյալների համաձայն՝ ինքնաթիռի բեկորների ցրվածության բնույթը վկայում Է այն մասին, որ ինքնաթիռը ջախջախվել Է օդում: «Մալայզիական ավիաուղիների» Boeing-777-200-ը, որը կատարում Էր NH-17 չվերթը, ջախջախվել Է օդում, հավանաբար ինքնաթիռին մեծ Էներգիայով օժտված բազմաթիվ առարկաների բախվելու հետեւանքով»,-նշվում Է զեկույցում:

 

Դրանում ճշգրիտ տվյալներ չկան արտաքին ներգործության բնույթի վերաբերյալ: Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ Boeing-ի թռիչքը բնականոն ընթացք Է ունեցել մինչեւ Մոսկվայի ժամանակով ժամը 17:20-ը, օդաչուների խոսակցությունները վկայում են, որ օդանավում տեխնիկական անսարքություններ չեն եղել:

 

Ինքնաթիռի անկման պատճառները վերջնականապես պարզելու համար կպահանջվի լրացուցիչ հետաքննություն: Վերջնական զեկույցը պետք Է հրապարակվի ավիաաղետի պահից մեկ տարվա ընթացքում: Ավելի վաղ Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը հայտնել Է, թե չի պատրաստվում ամբողջությամբ հրապարակել օդանավի «սեւ արկղերի» տվյալները:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777-ը, որը չվերթ Էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին կործանվել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են: Նրանց մեծամասնությունը՝ թվով 196 մարդ, Նիդեռլանդների հպատակներ են, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: