Սեպտեմբերի 8-ի երեկոյան Արսալի բարձունքներում և Ուադի Ռիհանի և Ռաուհե բնակավայրերումմ զինված բախումներ են սկսվել լիբանանյան բանակի «Ջաբհա ան Նուսրա»-ի և ԻԼԻՊ-ի զինյալների միջև: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Հրթռիներ են ընկել Բրիթելում, Հորթաալայում, ինչպես նաև աբուեում: Մյուս կողմից' փոխադարձ առևանգումներ են կատարվել:

 

Զինյալներն առևանգել էին Արսալի 2 բնակիչներին ի պատասխան իրենց շարքերում կռվող լիբանանցի զինյալների:

 

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ լիբանանյան բանակը Արսալի շրջանում՝ սիրիալիբանանյան սահմանի մերձակայքում, հաջող ռազմական գործողություններ է իրականացրել՝ լուրջ հարված հասցնելով զինյալներին: Ստացված տեղեկությունների համաձան՝ լիբանանյան բանակը դիրքեր է գրավել Արսալի բարձունքներում:

 

Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ ծայրահեղականների կողմից առևանգված սերժանտ Ալի աս Սեյիդը օգոստոսի 28-ին մահապատժի է ենթարկվել ԻԼԻՊ-ի լիբանանցի անդամի կողմից:

 

Արսալի զինված բախումները սկսվել են 2 շաբաթ առաջ: