Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի մի խումբ անդամների:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը Ֆրանսիան դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ շահագրգռված է նրա հետ հարաբերությունների շարունակական խորացման մեջ:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: