Ուկրաինայի Գերագույն ռադան և Եվրախորհրդարանը վավերացրել են Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման մասին համաձայնագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:
Վավերացման համաժամանակյա գործընթացը տեղի է ունեցել Կիևի և Ստրասբուրգի միջև տեսակապի ռեժիմով:
Եվրախորհրդարանում համապատասխան օրինագծի օգին քվեարկել է 535 պատգամավոր, իսկ Գերագույն ռադայում՝ 355 ժողովրդական պատգամավոր:
Ուկրաինայի և Եվրամիության օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո 2014 թվականի նոյեմբերի 1-ից կսկսվի փաստաթղթի քաղաքական, ինստիտուցիոն և սեկտորային մասերի առանձին դրույթների ժամանակավոր կիրառումը:
Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների կողմից դրա վավերացումն ավարտելուց հետո: Ասոցացման մասին համաձայնագրի կատարման մոտավոր ժամկետը տասը տարի է:
Օրինագիծն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային ներկայացրել էր սեպտեմբերի 15-ին: