Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Մագերը կասկածի տակ է դրել Պետդումայի ռուսաստանյան դիտորդների ներկայությունը Գերագույն ռադայի ընտրություններում: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
«Ռուսական խորհրդարանականները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ չեն: Նրանք այլ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներն են»,- ասել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահը: