«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» տրամադրության տակ 1-2 միլիարդ դոլար կա' ԱՄՆ-ի և նրա համախոհների դեմ երկարատև պատերազմ սկսելու համար: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական Le Nouvel Observateur թերթը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը տեղեկացնում է, որ միայն իրաքյան Մոսուլի գրավումը խմբավորմանն ապահովվել է ավելի քան 400 միլիոն դոլարով: Խմբավորումը Իրաքում և Սիրիայում գրաված տարածքներում ստիպողաբար հարկեր է հավաքում, և եկամտի մեծ մասը գերիների ազատման դիմաց ստացված փկագինն է:
Նրանց շարքերում ընդգրկված են մասնագետներ, ովքեր կրթություն են ստացել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում: Թերթը նաև նշել է, որ «Ալ Քաիդա»-ի ղեկավար Ուամա բեն Լադենը մոտ մեկ միլիոն դոլարով նախապատրաստել էր 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կազմակերպած ահաբեկչությունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ խմբավորումը աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունն է: Խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմին: