Ֆրանսիական Լիգա 1-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել 6 ամսով որակազրկել «Բաստիայի» հարձակվող Բրանդաոյին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Տիագո Մոտային գլխով հարվածելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում թիմերի միջև հանդիպումից հետո: Նշենք, որ Բրանդաոյի հարվածից հետո Մոտայի քիթը կոտրվել է:
Որակազրկման արդյունքում ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գա միջև հաջորդ տարվա փետրվարի 22-ը: